Արդյո՞ք Կոկա-Կոլա-ն քայքայող ազդեցություն ունի: Արդյո՞ք այն ամբողջապես քիմիական է և թունավոր

Կոկա-Կոլա ըմպելիքների մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները հիմնովին փորձարկված են և համապատասխանում են այն երկրների կանոնակարգերին, որտեղ վաճառվում են

Սննդամթերքի և ըմպելիքների մի շարք տեսակներ, ինչպիսիք են հյութերն ու Կոկա-Կոլա-ի նման զովացուցիչ ըմպելիքները, թթվային են, բայց դրանք չունեն բավարար թթվայնություն ձեր մարմնի հյուսվածքները վնասելու համար. իրականում, մարդու ստամոքսահյութը շատ ավելի թթվային է: 

Մեր գազավորված զովացուցիչ ըմպելիքների մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները հիմնովին փորձարկված են և համապատասխանում են այն երկրների կանոնակարգերին, որտեղ վաճառվում են: Մեր բացարձակ առաջնահերթությունն է ապահովել անվտանգ և բարձրորակ արտադրանք սպառողների համար: