«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնին» մասնակցել է 1500 վազորդ՝ 38 երկրից

2016թ. հոկտեմբերի 16-ին անցկացված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնին» մասնակցել է 1500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ՝ 38 երկրից: Ակտիվ և առողջ ապրելակերպը խրախուսող այս նախագիծը մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների, երկրպագուների և հայ հասարակության շրջանում: Մինչ մասնակիցները հաղթահարում էին իրենց ընտրած վազքուղիները՝ 5կմ, 10կմ կամ 21 կմ՝ ֆիզիկապես ամենակոփվածների համար, նրանց աջակիցները մարզվում էին բաց երկնքի տակ, ինչպես նաև վայելում երաժշտական և ժամանցային ծրագրեր, որոնք ապահովել էին մարաթոնի կազմակերպիչները:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության աջակցության շնորհիվ, նախագիծն այս անգամ ընդլայնվել է և ընդգրկել ոչ միայն «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոն» մրցավազքը, այլև վազքի բաց դասընթացներ՝ բոլոր ցանկացողների համար, որոնք կազմակերպվել են օգոստոսից մինչև նոյեմբեր: Այս անվճար դասընթացներն անցկացվել են պրոֆեսիոնալ վազորդների և եռամարտի ակումբների մարզիչների կողմից, ովքեր մասնակիցներին ներկայացրել են առողջ մարզման մեթոդները՝ խորհուրդներ տալով և աջակցություն ցուցաբերելով մարզումների ընթացքում:

Ընկերության ղեկավարությունն ընդգծել է, հատկապես այս նախագծին աջակցելու նպատակը Հայաստանում վազքի մշակույթի զարգացման խթանումն էր՝ բաց դասերի միջոցով այն ավելի հանրամատչելի դարձնելով, ինչպես նաև մասնակիցներին և նրանց աջակիցներին ուրախ միջոցառման շուրջ միավորելը:

«Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնն» ունեցել է նաև բարեգործական բաղադրիչ. գրանցումից և հովանավորությունից հավաքված գումարի մի մասն ուղղվել է չորս բարեգործական նախաձեռնության, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից՝ կազմակերպիչների թիմում էին Ինեկոբանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը, «Փաբլիսիս Արմենիա» գործակալությունը, «ԲԱՐՐԻ» ընկերությունը և «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցը:

Համայնքային բարեկեցութունը, մասնավորապես ակտիվ և առողջ ապրելակերպը, «Կոկա-Կոլա Ընկերության» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության առանցքային ուղղություններից է: Ընկերությունն ակտիվորեն աջակցում է միջազգային սպորտային միջոցառումներին, ինչպիսիք են ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգան և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Օլիմպիական խաղերը: Բացի այդ, այն խթանում է նաև տեղական նշանակության սպորտային նախաձեռնությունները: