«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հաջողության պատմությունը ներկայացվել է Հայաստան Ներդրումային Համաժողովին Նյու Յորքում

 

 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն իր 20-ամյա հաջողության պատմությունը ներկայացրել է Հայաստան Ներդրումային Համաժողովին, որն անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում: Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել նախագահ Սերժ Սարգսյանը, ով անդրադարձել է Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական առաջնահերթություններին, քառորդդարյա անկախությունից հետո Հայաստանի ձեռքբերումներին:

Համաժողովի նպատակն էր ցույց տալ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարևորությունը և ներկա գտնվող ավելի քան 100 ներդնողներին ներկայացնել երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները: Համաժողովի ընթացքում Կոկա-Կոլա Ընկերության միջազգային շահառուների հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Իրվինը ներկայացրել է Coca-Cola Խմբի գլոբալ ազդեցությունը և բիզնեսի կայուն եկամուտների աճը: Նա նաև խոսել է ընկերության՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումներից՝ $20 միլիոն՝ 20 տարվա ընթացքում:

Հայկական բիզնես միջավայրը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կայուն բիզնես գործունեությունը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, ով ընդգծել է ընկերության ճանաչումն ամբողջ աշխարհում՝ որպես խմիչք արտադրող ընկերությունների շրջանում ոլորտի առաջատար: Նա ներկայացրել է ընկերության տեսլականը 2020 թվականի համար և խոսքն ավարտել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության զարգացման պատմությունով և մոտակա 5 տարվա համար նախատեսված պլաններով: