«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»՝ 20-ամյա աճի ուղին

 

 

Արդեն 20 տարի Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերությունը՝ աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքների խոշորագույն արտադրողներից մեկը: Այն «Կոկա-Կոլա Ընկերության» ըմպելիքների խոշորագույն շշալցնողներից է և Կոկա-Կոլա Համակարգի՝ աշխարհում ոչ ալկոհոլային ըմպելիքների մատակարարման ամենամեծ համակարգի անդամը: Երևանում տեղակայված շշալցնող գործարանը սպասարկում է ամբողջ երկիրը՝ մոտ 3 մլն բնակչությամբ շուկա: Գործունեության ընթացքում ընկերությունը կատարել է ավելի քան 21.5 միլիարդ դրամի ներդրում և երկրի 30 խոշոր հարկատուներից է:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» աշխարհում ոչ ալկոհոլային ըմպելիքներ ներկայացնող խոշորագույն ընկերությունն է և գործում է ավելի քան 200 երկրներում: Ընկերության ապրանքանիշերի շարքում են աշխարհում ամենասիրված հինգ զովացուցիչ ըմպելիքներից չորսը՝ Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա Լայթ, Սպրայտ և Ֆանտա:

20-ամյա գործունեության ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ըմպելիքները հասցրել են մեր երկրի բոլոր անկյուններում ճանաչված ու սիրված դառնալ, ինչն ընկերության 350 աշխատակցի ամենօրյա թիմային աշխատանքի արդյունքն է: Բիզնեսի հաջողությունը ընկերության ղեկավարությունը մեծապես պայմանավորում է հենց աշխատակազմի փորձով ու նվիրվածությամբ: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առաջատարն է ինչպես փաթեթավորման, այնպես էլ ըմպելիքների որակական չափանիշներով: Հայաստանում 20 տարվա ընթացքում արտադրվել ու վաճառվել է ավելի քան 925 մլն շիշ ըմպելիք:

Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ ընկերությունն ակտիվ է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում: Համայնքների բարեկեցությանն ու կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրերը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կորպորատիվ մշակույթի կարևոր մասն են:

Քանի որ ջուրը Կոկա-Կոլա ապրանքների հիմնական բաղադրիչն է (ավելի քան 85%), ջրային ռեսուրսների կառավարումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կայուն զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է: «Կոկա-Կոլա Ընկերությունը» կարևորում է շրջակա միջավայրի վրա իր ազդեցությունը և աջակցում համայնքերում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված իր ռազմավարության շրջանակում, ընկերությունում նպատակաուղղված աշխատում են զովացուցիչների արտադրության համար անհրաժեշտ ջրի քանակը նվազեցնելու ուղղությամբ: Բացի այդ, շշալցման գործարանում ջրի սպառումն անմիջականորեն վերահսկվում է` նվազագույնի հասցնելով բնական աղբյուրից վերցվող ջուրը: Արտադրական հոսքագծերում ներդնելով ջրի խնայողության տեխնոլոգիաներ` արդեն իսկ հաջողվել է բարելավել ջրի օգտագործման արդյունավետությունը, գործարանում ջուր սպառող բոլոր կետերն էլ շարունակական մոնիթորինգի են ենթարկվում:

Շշալցման ժամանակ ջրի օգտագործումը նվացեցնելուց բացի, ընկերությունն օգնում է պաշտպանել նաև տեղական ջրավազանները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և ՀՀ բնապահպանության նախարարության միջև ստորագրած փոխըմբռնման հուշագրին հաջորդիվ՝ Հայանիստ համայնքում վերականգնվել է ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Համագործակցությունն ուղղված է Հայաստանի ամբողջ տարածքում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը՝ մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը: Հաջորդ փուլում կողմերը կնպաստեն Արարատյան դաշտի 20 ձկնաբուծարանում վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգերի տեղադրմանը՝ ծրագրի շրջանակում ընդգրկելով ստորգետնյա ջրային ռեսուրսների պակաս ունեցող ավելի մեծ տարածք:

Ընկերության ստանձնած պարտավորություններից ևս մեկն էներգիայի խնայողությունն ու կլիմայի պաշտպանությունն է, քանի որ դրանք Երկիր մոլորակի առջև կանգնած բնապահպանական խոշորագույն և ամենահրատապ մարտահրավերներից են: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մշտապես ձգտում է առաջատար դիրք գրավել` իր բիզնեսը համապատասխանեցնելով ցածր ածխածնային տնտեսության պահանջներին և հնարավորություններին:

Միջազգային մակարդակում «Կոկա-Կոլա Հելլենիկը» ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի «Հոգատարությունը կլիմայի նկատմամբ» ծրագրի հիմնադիր անդամներից է, որն աշխարհում կլիմային վերաբերող ամենախոշոր բիզնես կոալիցիան է:

Հատուկ ուշադրության է արժանանում նաև զովացուցիչների փաթեթավորումը: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն աշխատում է կրճատել փաթեթավորման արդյունքում բնության վրա իր ազդեցությունը փաթեթի շրջանառության բոլոր փուլերում: Միաժամանակ, պլաստիկ շշերի քաշի պակասեցման ծրագիր է իրականացվում, որի շրջանակում որոշ արտադրատեսակների պլաստիկ շշերի քաշն արդեն պակասել է 30%-ով:

Առանցքային կետերից մեկը, որին ընկերությունում ևս մեծ ուշադրություն են դարձնում, սպառողի առողջությունն է: Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է զովացուցիչների իր տեսականին՝ նվազեցնելով կալորիականությունն ու ավելացնելով առողջության համար օգտակար ըմպելիքները:

20-ամյա գործունեության հաջողություններն ամփոփելով՝ ընկերության ղեկավարությունն ամուր հիմքեր է տեսնում մեր երկրում գործունեության հետագա շարունակության ու տնտեսական և սոցիալական կյանքում ակտիվ մասնակցության համար: